Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանական կողմը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն չի ընդունի տարածաշրջանային սահմանների փոփոխությունները։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում:
«Իրանական կողմը աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնությունների, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները»,- ընդգծել է Քանին։